• Tea Yan

Հրաշագործ դեղաբույսեր. Խատուտիկ Դեղատու



Խատուտիկը (լատ.՝ Taraxacum), շատ տարածված խոտաբույս է, այն ունի 2000-ից ավելի տեսակներ և հանդիպում է գրեթե ամենուրեք: Ըստ Կ. Ա. Տիմիրյազևի, եթե խատուտիկի բոլոր սերմերը աճեին, ապա կարճ ժամանակում կծածկեին ողջ երկրագունդը։


Հայաստանում առավել շատ հանդիպում է Դեղատու Խատուտիկը, որի տերևները պարունակում են երկաթ, կալցիում, ֆոսֆոր, կալիում, A, B, C, E վիտամիններ, ինչպես նաև մինչև 5% սպիտակուց:


Արմատների և տերևների ջրաթուրմը բարելավում է մարսողությունը, ախորժակը և ընդհանուր նյութափոխանակությունը, ավելացնում է կաթնարտադրությունը կերակրող կանանց մոտ, բարձրացնում է օրգանիզմի ընդհանուր տոնուսը:

Աշնանը Դեղատու Խատուտիկի արմատը պարունակում է մինչև 40% ինուլին, որը կիրառում են որպես դեղորայքային հումք: Չորացրած արմատը օգտագործում են թրմած վիճակում՝որպես դառնանյութ: Այն բարելավում է մարսողությունը, լեղամուզ է, նպաստում է լյարդի աշխատանքին: Դեղատու խատուտիկի արմատային թուրմը խթանում է ախորժակը, ունի հակասպազմատիկ, հանգստացնող և արյունը մաքրող հատկություններ:


Այս քնքուշ ծաղիկը հայտնի է նաև մաշկը բարելավող հատկություններով:

Խատուտիկի թարմ տերեւներից պատրաստված դիմակը սնուցում է մաշկը, խոնավեցնում և երիտասարդացնում այն, իսկ ծաղիկների թուրմը ցուցաբերում է սպիտակեցնող և դեմքի պիգմենտային բծերը, պեպենները վերացնող հատկություններ:

#teayan #Armeniantea #herbaltea #tisane #teayanblog

#թեյան #բուսականթեյ #թուրմ #հրաշագործ_դեղաբույսեր #թեյանբլոգ

301 views

© 2019 «Թեյան».

+374 98 09 55 11

  • Facebook - Grey Circle
  • Twitter - Grey Circle
  • Instagram - Grey Circle